Մի քանի գրառում տեսա, որտեղ շարժման մասնակից ուսանողներին քամահրանքով պիտակավորում են տարբեր մակդիրներով՝ «անհայրենիք», «անդավանանք», «աշխարհաքաղաքացի», «պետականության թշնամի» և այլն։ Էդ ուսանողներից ու առհասարակ մասնակիցներից շատերին ճանաչում եմ (իսկ անծանոթներից շատ-շատերի դեմքերին էլ նայել եմ), ուստի նրանց պիտակավորելը համարում եմ ստորություն։ Դավանանքն ինձ չի հետաքրքրում։ Բայց էն, որ էդ երիտասարդները ձեզնից շատ ավելի «հայրենիքավոր» են, ինձ համար ակնհայտ է։ Իսկ «անհայրենիքներն» ու երկրի թշնամիները Հերացու փողոցում ուսանողներին ծեծող հաստավիզներն են, նրանց տերերը, էդ ծեծին չմիջամտող ոստիկանները, բուհերը քաղաքականացնողներն ու էլի շատերը։
Առանց լավ ուսանողների ու առհասարակ լավ երիտասարդների չկա՛ լավ երկիր։ Նրանք ճահճի թշնամին են։
Ու այս ամենը ոչ մի կապ չունի այն հարցերի հետ, թե ոնց ենք վերաբերվում էս շարժմանն ու նրանց կազմակերպիչներին։ Հետևաբար նախորդ գրառմանս նման սա էլ չի քննարկում ակնկալում։ Համենայն դեպս իմ էջում ոչ մի բացասական արձագանք։