Թուրքիան տեղին է համարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները: Այս մասին տեղեկացնում է glavnoe.ua-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
«Մենք դրական ենք գնահատում ռազմական գործողությունները՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան: Լուրջ կասկած կա, որ այդ հարձակումն իրականացրել է Ասադի ռեժիմը»,- նշվում է փաստաթղթում:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Անկարան նախապես տեղեկացված է եղել ռազմական գործողության անցկացման մասին: Իր հերթին Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում համաշխարհային հանրությանը համատեղ դիրքորոշում հանդես բերել հետագայում Սիրիայում քիմիական հարձակումները կանխելու հարցում: