Այն, որ սովորական քաղաքացին կարող է հավանական համարել զինադադարը, դա կարելի է համարել միամտություն, բայց երբ երկրի ղեկավարներն են հավատում զինադադարին և քայլեր են ձեռնարկում կեղծ խաղաղություն հաստատելու համար, հակապետական և դավաճանական մոտեցում է ազգի նկատմամբ։

 

Արդեն նույնիսկ միամիտներն են համոզված, որ չի կարող լինել զինադադար, չի կարող լինել խաղաղություն, եթե հարևանը զինվում է, և նրա կրակակետերը գտնվում են մի քանի կիլոմետրի վրա։ Իհարկե, պետք է շարունակ բանակցություններ վարել, խոսել, առաջարկել, զբաղեցնել պարապ մնացած քաղաքագետներին և քաղաքացիներին, բոլորին ցույց տալ, թե ինչ է անում դաժան հարևանը․․․ և միաժամանակ անել ամեն ինչ, որ ընդմիշտ լռեն հակառակորդի կրակակետերը, իսկ նրա «խաղաղ» զորամասերը հարյուրավոր կիլոմետրերով հեռու լինեն մեր սահմաններից։