Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գրեթե վստահ եմ, որ Նախիջևանի կողմից իրականացված կրակոցներն այս օրերին չեն կարող պատահական լինել...
Ըստ էության, ստուգողական կրակոցներ են՝ տրամադրություն շոշափելու և պատասխան արձագանքը գնահատելու համար...
Այդպիսի ցանկացած սադրանքի անմիջապես պետք է տրվի անհամաչափ պատասխան՝ իրավիճակին տիրապետելու և վերահսկողության տակ պահելու համար...»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակ են արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։