Սիրիական Nors հետազոտական կենտրոնի կողմից ուշագրավ քարտեզներ են հրապարակվել՝ Սիրիայի մասնատման հնարավոր սցենարների վերաբերյալ: Դրանցում կարմիրով պատկերված է սիրիական կառավարական ուժերի կողմից զբաղեցվելիք դիրքերը և նրանց արտաքին հովանավոր Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ազդեցության գոտիները:
Դեղինով քարտեզագրված է քրդական տարաբնույթ խմբավորումների կողմից վերահսկվող գոտիներն ու դրանց ընդլայնման հնարավորությունները. այս տարածքները փաստացիորեն համարվում են նաև ԱՄՆ-ի ազդեցության գոտի:
Կանաչով գծանշված է սիրիական ընդդիմադիր խմբավորումների դիրքերը և նրանց հովանավորյալ Թուրքիայի ու Հորդանանի ազդեցության գոտիները:

Ներկայացված քարտեզների տեսքով կանխատեսվող զարգացումները բավական իրատեսական են, և Սիրիայի տարածքում ներկայում ծավալվող ռազմագործողությունների տրամաբանությունը հենց նման դիրքային փոփոխությունների միտում ունեն: Քարտեզներում պատկերված հաջորդ առանցքային իրողությունն այն է, որ հնարավոր դիրքային փոփոխությունները մեծապես առնչվում են սիրիական ընդդիմադիր խմբավորումների և քրդական ուժերի զբաղեցրած շրջաններին: