Մինչ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածներ է գրում, թե ինչու չի կարելի ահաբեկիչների հետ խաղեր տալ ու փորձել հաճոյանալ լյումպենացված կոնտինգենտին՝ սիլիվիլիներ անելով սասնածռական մասսաների հետ, «Ելք»-ի նիկոլական թևը մի հատ օֆ էլ չի անում իրենց կոլլեգաների կարծիքի առնչությամբ ու մասնակցելու է ծռական «Հանուն Հայաստան պետության» կոչվող խեղկատակության կազմակերպած հանրահավաքին։ Հա՛մ մեխին են խփում, հա՛մ նալին տղերքը՝ հայտարարելով, որ իրենք մասնակցելու են, բայց որպես շարքային քաղաքացիներ։

Քաղաքագիտական տերմինաբանությունից դուրս սա կոչվում է մի քիչ հղի ձևանալ։ Ասել է թե՝ սիրելի ահաբեկիչներ ու ահաբեկչության համակիր լյումպեններ, մենք Ձեր հետ ենք, չե՞ք տեսնում, միանում ենք Ձեզ փողոցում, բայց միևնույն ժամանակ, սիրելի՛ ադեկվատ համաքաղաքացիներ, մենք հո լրիվ չե՞նք միանում լյումպենների հետ, մենք մենակ կանգնելու ու լսելու ենք, հարթակից ելույթներ չենք ունենալու։

Իրականում, սա բավականին զավեշտալի է ու որքան էլ տարօրինակ է, բայց Նիկոլը գնալով նմանվում է 2014 թվականի նմուշի Լևոն Զուրաբյանին՝ հանդես գալով որպես ազատ նայոմնիկ, ով պատրաստ է քաղաքական ու նյութական դիվիդենտներ քաղել ցնկացած ուժից՝ լինի դա ներիշխանական բևեռ, թե պոտենցիալ ահաբեկիչություն սնուցող մարգինալիզացված ուժ։ Ինչպես ասվում է՝ գնի հարց է, սակայն ողջ հարցը նրանում է, թե արդյո՞ք Նիկոլենք ունեն այդքան ամրության ռեսուրս, որպեսզի կարողանան այսպիսի հաճախակի հաճախորդություններով մարսեն դա։ Երբեմն տպավորություն է, որ Նիկոլը որոշել է ինչ հնարավոր է քաղել այս գումարումում, որովհետև մյուսին հաստատ չի լինելու։ Ալ կերպ ասած՝ քաղաքական կամիկաձության ու մարմնավաճառության յուրահատուկ խառնուրդի հետ գործ ունենք։