Ասում են՝ ոչ թե դու պետք է բախտիդ ետևից ընկնես, այլ բախտը պետք է գա ու գտնի քեզ։ Հենց այդպես էլ եղավ այս մարդու հետ։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բնակվող Ռենդի Գիջարոն անտիկ իրեր վաճառող խանութից ընդամենը 2 դոլարով մի լուսանկար գնեց՝ գաղափար անգամ չունենալով դրա իրական արժեքի մասին։Քիչ ժամանակ անց պարզվեց, որ այն Ամերիկայի ամենահայտնի քրեական հեղինակության՝ Բիլի Քիդի լուսանկարն է՝ արված 1878 թվականին։ Լուսանկարում նա կրիկետ է խաղում իր հանցակից ընկերներից մեկի հարսանիքի ժամանակ Նյու Մեքսիկոյում։
21 տարեկանում հրազենային վնասվածքի պատճառով մահացած Բիլիի՝ երբևէ արված առաջին լուսանկարը 2011 թվականին վաճառվել էր 2․3 միլիոն դոլարով։ Իսկ այս մեկը երկրորդ լուսանկարն է, որում հաստատված է Բիլի Քիդի ինքնությունը։ Լուսանկարի ճշգրիտ արժեքը դեռևս դժվար է ասել, սակայն մի բան հստակ է․ ինչպես նախորդ լուսանկարը, այնպես էլ սա կարող է վաճառվել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դոլարով։