Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական տվեց։

Տարիներ անց նույն Մութալիբովը, ով ժամանակին բոլոր հարթակներով հայտարարում էր, որ Խոջալուն ադրբեջանական ընդիմության բեմադրած թատրոնն է եղել, որը ուղղված էր իր իշխանության դեմ, սկսում է խաղալ Ալիևյան կլանի կանոններով ու երբեմնի պետության ղեյավարը փոխում է իր կարծիքը դեպքերի մասին, որպեսզի ներում ստանա գործող իշխանության կողմից:

Հեղաշրջումից հետո Մութալիբովը մեկ գիշերվա ընթացքթում փախնում է Մոսկվա, ընտանիքի անդամները մնում են Ադրբեջանում ու ամիսներ անց նոր միանում իրեն: