Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ուղերձներ հղեց միջազգային հանրությանը։ Նախագահը նշեց, որ ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան ավելի լուրջ վերաբերվի Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին։

 

Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանի երիտասարդները պետք է իրենց մտքում ունենա այն գաղափարը, որ Երևանը իրենց պատմական հայրենինքն է ու վերադարձի մասին մտածի։ Քիչ անց իհարկե այդ տեղեկատվությունը մեկնաբանեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունից նշել էին, որ նման հայտարարությունները չեն նպաստում կոնֆիկտի խաղաղ կարգավորմանը։

 

Ինչևէ, դրա մասին չենք խոսում։ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ նման հայտարարությունները պետք է արժանան համընդհանուր քննադատության, որովհետև աչք փակելու դեպքում նրանք կարող են և իրականություն դառնալ։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանի այս առավելապաշտական մոտեցումների վերաբերյալ հայւաստանը վախեր ունի։ Ամենևին ոչ։ Սակայն կոնֆլիկտի կողմերից մեկը, եթե մյուսի հետ փորձում է խոսել ուժի տեսանկյունից, ապա հակառակ կողմը բնական է պետք է արձագանք տա։

 

Տվյալ դեպքում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ 21-րդ դարում ժողովրդավարությունը, ժողովուրդների կամքը հաշվի առնումը մղվել է երկրորդ պլան իսկ հայաստանի դեպքում ունենալով ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, հայաստանը պետք է անպայման ապավիչնի միայն ու միյան սեփակա ռեսուրսներին։ Եվրոպան իրականում շարունակելու է աչք փակել Ադրբեջանի հայտարարությունների վրա։ Ոչ միայն Եվրոպան, այլ ամբողջ աշխարհը։ Ոչ ոք ապրիլյան իրադարձությունները այդպես էլ չդատապարտեց, առարկայական դիտողություններ չարվեցին Ադրբեջանին, երբ նրանց զինվորները Արցախում ծեր մարդկանց դաժանաբար խոշտանգում էին։

 

Եվ նման պարագայում Հայաստանի նախագահի ելույթը ավելի շատ ոչ թե Եվրոպայից հասցեական դիտողություն ակնկալելն էր Ադրբեջանից, ավելի շուտ զգուշացումը, որ եթե Ադրբեջանը նորից գնա արկածախնդրության, այս անգամ Հայաստանը որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ստիպված կլինի իր անվտանգության գոտին մեծացնել լրացուցիչ տարածքներով, քանի որ այլ կերպ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին չի հաջողվում։