Կրթության ոլորտում գլոբալ փոփոխություններ են հարկավոր, մանավանդ դպրոցական: Չգիտեմ ներկա սիստեմը ինչու բերվեց ինչ նպատակ ուներ, բայց որ սովետականի դրական կողմերը վերացվեց բացասականը պահվեց, դա փաստ է: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է որ արտասահամանում երեխաները հաճույքով են դպրոց գնում և որ դպրոց չթողնելը համարվում է պատիժ: Այսօր մեր երեխաները դպրոց են գնում ոչ թե սովորելու այլ տնային աշխատանք ստանալու և նախորդ տնայինը ներկայացնելու և պատասխանելու: Համարյա 7 ժամ երեխան անցկացնում է դպրոցում, և ես կարծում եմ դա առավել քան բավարար է նրան օվա կտրվածքով ուսմանը տրամադրելու, որպեսզի մնացած ժամանակը նա տրամադրի խաղալուն, ֆիզիկական պատրսատվածության (սպորտի) որևէ հոբբի-ով զբաղվելու և երաժշտական կամ այլ նեղ մասնագիտական կրթությամբ զբաղվելու:
Շաբաթվա մեկ օրը կարող են տրամադրել դպրոցում ձեռք բերված գիտելիքների ստուգմանը թեստերի կամ մեկ այլ միջոցով, իսկ դպրոցում անցկացվող այդ 7-8 ժամը պետք է զուտ սովորացնելու համար:Դասերը հետաքրքիր անցկացնելու, թեորիայից բացի լաբորատոր և պրակտիկ դասերով նյութերը ավելի ընկալելի և հաճելի դարձնելու վրա է պետք աշխատել, այդժամ մեր երեխաները հաստատ ավելի արագ կզարգանան, հաճույքով կայցելեն դպրոց և հաստատ ավելի երջանիկ մանկություն կունենան...