Իրականում այս հարցի պատասխանը առավել քան ակնհայտ է, որը իհարկե այո ու ոչ-ի պատասխանի մեջ չէ։ Զուտ քաղաքական իմաստով ԵԼՔ-ն իր գործառույթը, որպես ըննդիմություն կատարում է, բարձրացնում հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, փորձում է ընդդիմության ինստիտուտին ինստիտուցիոնալ երանգավորում տալ, իր մեջ ներառել է տարբեր մոտեցումներ սակայն գրեթե նույն աշխարհայացքն ունեցող մարդկանց։ Մի խոսքով ներկայացուցչական առումով ամեն ինչ կարգին է,սայլն էլ կարծես տեղից շարժվում է, բավականին ակտիվ են ԱԺ-ում, տարվա կտրվածքով շուրջ 700 ելույթ են ունեցել, Երևանի ավագանու նիստերի ընթացքում բարձրացնում են հարցեր, որոնք շատ հաճախ ստանում են իրենց պատասխանները, սակայն ամեն դեպքում ԵԼՔ-ի վարկանիշը գնալով ընկնում է ։ Եվ ուրմեն ինչումն է բանը։ Նոր ստեղծված, ընտրություն հաղթած ուժերից, ակնկալիքները միշտ էլ առավելագույն են։

 

Դա հանրության պահանջն է, որը միշտ պահանջատեր անակախ քաղաքական կոնյուկտուրայից։ Դա է պատճառը, որ օրիանկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նախագահի վարկանիշը աննախադեպ ընկել է մեկ տարի հետո, Հայաստանում նույն կերպ քաղաքականություն վերադարձավ Կարեն Կարապտյանը, սակայն այժմ արդեն վարչապետն էլ շատ լուրջ հանրային դիմադրության է արժանանում։ ինչու՞ ։ որովհետև փոփոխությունները միանգամիվ տեղի չեն ունենում, իսկ դա բացատրել ժողովրդին շատ դժվար է։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է անվերջ սրանով պարտակել սեփական ծրագրերի, որպես քաղաքական գործիչ անպետք լինելը։ ինչ-որ մի պահի միևնույն է, գոնե փորձագիտական շրջանակների համար տվյալ քաղաքական կառույցը կամ անհատը, դառնում են հասկանալի, ի հայտ են գլաիս ուժեղ ու թույլ կողմերը և հնարավորություն է ստեղծվում կազմել նրա քաղաքական ռոբոտը։

ԵԼՔ-ը իրեն համարում է ընդդիմություն, խնդիր է դնում թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Նիկոլ Փաշինյանը սա համարում է գլխավոր խնդիր,իսկ դաշինքում այս առւոմով կան տարաձայնություններ ու կարծես թե ակնհայտ է, թե ով է այդ տարակարծության հեղինակը։

Էդմոն Մարուքյանը վերջին հարցազրույցում հայտարրեց, որ Սարգսյանի դեմ պայքարը համարում է ուշացած, պետք է սպասել թե ինչ կորոշի հանրապետականը։ ԵԼՔ-ում կարելի է ասել սկսվել է խմորումների առաջին շրջափուլը որ մինչև ապրիլի 9-ը, այսինքն այն պահը, երբ պարզ կդառնա արդյոք Սարգսյանը գնում է դեպի նոր վարչապետույթուն թե ոչ, նրանք ունեն ժամանակ։ Չենք անդրադառնում թե ինչ մեթոդաբանություն կընտրեն նրանք այդ հարցում, բայց ֆիքսում ենք որ այդ հարցը նրանց ուշադրության կենտրոնում է։

 

Եթե օրինակ հանրապետականը որոշի ԵԼՔ-ին անակլնալի բերեն, հենց այսօր կարող են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է և բնականաբար բոլոր ըննդիմադիր ուժերը կհայտնեն իրենց տեսակետը,թ ե ինչ են մտածում դրա շուրջ։ Փաշինյանը հայտարարում էր, որ կողմ է լայն կոնսոլիդացիային, այսինքն այն ավանդական ոճինյ, որ սովորաբար որդեգրում է ըննդիմությունը որպես հռետորաբանություն, սակայն գլուխ այդպես էլ չի բերում։ Երկրորդը Էդմոն Մարուքյանի տրաբերակն է,որը փողոցային պայքարին կողմ չէ, դրա համար ունի լուրջ ալիբի, սակայն պետք է նաև առաջարկի թե ոչինչ չանելու դեպքում, ինչ է պատրաստվում անել։ Սրա մասին դեռևս նա չի խոսել։ Դաշինքում տարակարծություն ունենալը դեռևս չի նշանակում որ այդ դաշիքնը փլուզվելու է։ Իսկ եթե անկեղծ, ինչպես նախկինում ենք բազմաթիվ անգամ նշել, ԵԼՔ դաշինքի համար ամենամեծ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանին գահընկեց անելն է, այլ այս պահին գոնե սեփական ֆռակցիան պահպանելը։Եվ առաջին լուրջ փորձությունը արդեն իսկ կա։

 

Գրիգոր Սաղաթելյան