Հայրդ պետք է որ քեզ որոշ խորհուրդներ արդեն տված լինի։ Ինչևէ, այն դեպքում, եթե նա բավարար չափով կողքիդ չի եղել ու հասցրել սրա մասին խոսել, ստորև ներկայացնում ենք մի քանի իմաստուն խորհուրդ տղաներին:
1. Գնա այն կնոջ հետևից, ումից «վախենում ես» կամ կարծում, թե «պատրաստ չես» մոտենալ: Դու կզարմացնես ինքդ քեզ:
2. Երբեք սիրով մի զբաղվիր նրա հետ, ով դա այնքան չի ուզում, որքան դու:
3. Երբեք մի հարվածիր մեկին, մինչև որ նա ուղղակի վտանգավոր չլինի:
4. Յուրաքանչյուր գլխարկ պետք է ծառայի որևէ նպատակի:
5. Աղջկան առաջին հանդիպմանը երբեք մի հրավիրիր կինո:
6. Սովորիր ինքնուրույն սափրվել՝ ավանդական ձևով:
7. Ոչինչ ավելի զիլ չի դարձնի քեզ, քան կոկիկ, անթերի կարված կոստյումը:
8. Առաջին անգամ սափրվելիս արա դա վերևից ներքև ուղղությամբ:
9. Միշտ նայիր մարդու աչքերի մեջ, երբ խոսում ես նրա հետ:
10. Գնիր պոմպ մինչև այն օգտագործելու կարիք ունենալը:
11. Մարմնամարզությունը քեզ երջանկացնում է: Վազիր, ծանրություն բարձրացրու, սպորտով զբաղվիր:
12. Ատամներդ մաքրիր մինչև փողկապ կապելը:
13. Ամեն ամիս աշխատավարձին մի փոքր մասը պետք է պահես խնայողություններիդ մեջ:
14. Ամեն շաբաթ զանգահարիր ծնողներիդ:
15. Փողկապին երբեք ամրակ մի կրիր:
16. Ձեռք սեղմելու քո ուրույն ոճն ունեցիր:
17. Գովաբանիր աղջկա կոշիկները:
18. Բաժակդ անավարտ մի թող:
19. Եթե նույնիսկ վստահ չես, ապա կեղծիր դա. այն կգա:
20. Դու կարող ես տղամարդու չափը որոշել ըստ այն բաների չափի, որոնք անհանգստացնում են նրան:
21. Ուշադիր եղիր ժեստերիդ նկատմամբ:
22. Մարդու վրա ատրճանակ պահիր միայն այն դեպքում, եթե մտադիր ես կրակել:
23. Ձեռք սեղմելու համար միշտ կանգնիր:
24. Երբեք պարտքով մի տուր մի բան, որը չես կարող կորցնել:
25. Հարցրու ավելի շատ, քան պատասխանիր: Բոլորն էլ սիրում են իրենց մասին խոսել:
26. Գրասենյակում փոխվելու հագուստ ունեցիր:
27. Բարձրորակ գործիքներ գնիր, որպեսզի դրանք կյանքում միայն մեկ անգամ գնելու կարիք լինի:
28. Տղամարդկությունը միայն քո մասին հոգ տանելը չէ, այլ նաև մյուսների մասին:
29. Այնպիսի որոշումներ կայացրու, որոնք լավ պատմություն կդառնան:
30. Երբ քայլում ես, ուղիղ նայիր և ոչ թե ոտքերիդ:
31. Ոչ թե լավ տղաներն են վերջինը ավարտում, այլ ձանձրալի տղաները:
32. Գտիր կիրքդ, ինչն է քեզ ոգեշնչում, ու հասկացիր, թե ինչպես կարող ես վճարել դրա համար:
33. Թույլ մի տուր՝ փոքր գլուխը մտածի մեծ գլխի փոխարեն:
34. Անկախ պաշտոնից ու կյանքում մարդու զբաղեցրած դիրքից՝ բոլորն արժանի են հարգանքի:
35. Ամենակարևոր բանը, որ կարող ես սովորել, անձնական պատասխանատվությունն է: Վատ բաներ միշտ էլ պատահում են. քո խնդիրն է դրանք հաղթահարելը:
36. Հիշիր՝ բարկությունը պարտություն է:
37. Արա այն, ինչ պետք է արվի առանց դժգոհելու: Այն չի օգնի ամեն ինչ ավելի արագ վերջացնելուն:
38. Երբեք մի դադարիր սովորել:
39. Հասարակության մեջ միշտ դուրս արի այնպես, կարծես պետք է հանդիպես քո կյանքի սիրուն:
40. Մի փոխիր ինքդ քեզ միայն նրա համար, որ ինչ-որ մեկին ուրախացնես, եթե այդ մարդը դու չես։