Ռազմական բախումները սիրիական Աֆրինում շարունակվում են: Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական զինուժը Աֆրինում կրկին կորուստներ է ունեցել: Փետրվարի 10-ին զոհվել է 11 թուրք զինվորական: Ավելի վաղ սպանվել էր եւս չորս թուրք զինվորական:
Ռուսական լրատվամիջոցը, հղում տալով թուրքական զինուժի գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ զոհված քուրդ աշխարհազորայինների թիվը կազմում է 13 մարդ: Քուրդ աշխարհազորայինները կարողացել են նաեւ թուրքական ծանր զինտեխնիկա եւ ուղղաթիռ ոչնչացնել: