Շուրջ վեցուկես ժամում ընթերցեցի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գիրքը:
Իմ տպավորություններն այդ մարդու մասին միշտ էլ եղել են ու կմնան հակասական:
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ Սաակաշվիլին նոր Վրաստանի ճարտարապետն է, պատմական մի դեմք, ով փոխեց այդ պետության զարգացման ընթացքը և կոռումպացված տարածքից ստեղծեց դինամիկ զարգացող պետություն, որը հավակնում է դառնալ Կովկասի կենտրոնը, այլ հարց է, թե դրան մենք ինչպես ենք վերաբերվում:
Այդ մարդը փաստացի վերացրեց իր երկրում քաղաքական կոռուպցիան, պետական համակարգից արմատախիլ արեց կաշառակերությունը, 11 անգամ մեծացրեց իր երկրի պետական բյուջեն ու երկիր բերեց միլիարդավոր ներդրումներ, որով, ըստ էության, փոխեց Վրաստանի ողջ հասարակության դեմքն ու անձնագիրը…
Անգամ ամենավերջին ստահակն օբյեկտիվորեն չի կարող Սաակաշվիլու Վրաստանը համեմատել Շվարդնաձեի Վրաստանի հետ որևէ աղերս չլինելու պատճառաբանությամբ...
Բայց սա մեդալի միայն մի կողմն է...
Ընթերցելով գիրքը՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործ ունենք մի մարդու հետ, ով այսօր քծնում է ուկրաինացիներին և ատում Պուտինին:
Նա չի սիրում հայերիս ու սիրահարված է թուրքերին:
Նրան թվում է, թե Վրաստանի և Ուկրաինայի բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է ու անձամբ Պուտինը:
Նա համոզված է, որ այն, ինչ արել է Վրաստանում, կարող է անել նաև Ուկրաինայում:
Իմ կարծիքով՝ նա մեծամիտ է ու պրիմիտիվ: Նրա ինտելեկտուալ կարողությունները միջին մակարդակի են:
Մտովի համեմատելով մեր երկրի առաջին նախագահի հետ, ինձ՝ որպես հայի, քառակի անգամ լավ զգացի…
Բայց, այդուհանդերձ, Սաակաշվիլին մի կարևոր հատկություն էլ ունի, ինչը շատ էական է քաղաքական գործչի ու առաջնորդի համար. նա տեսլական ու պետության ապագայի հանդեպ իր ուրույն պատկերացումն ունի, այլ հարց, թե դա որքանով է ռացիոնալ ու համարժեք, նա համառ է, պնդաճակատ, նպատակասլաց, սիրում է իրեն և իր գործը…
Նա մի գործիչ է, ով պոստխորհրդային տարածքում գծեց սեփական ձեռագիրն ու կերտեց նոր պատմություն…
Նա ինչ արել է, արել է հանուն իր երկրի, հանուն Վրաստանի հասարակության, և բնական է, որ այդ գործունեության ընթացքում նրա դրսևորած վարքագիծը կարող էր հակասել Հայաստանի ու հայ ժողովրդի պետական ու ազգային շահերին…
Միամտություն է կարծել, թե որևէ այլ երկրի ղեկավար կարող է սպասարկել մեր շահերը…
Ժամանակն է, որպեսզի մենք դուրս գանք այս ինքնախաբեության ծիրից և ցուցաբերենք իրապես պրագմատիկ վարքագիծ…
Ի սե՛ր Աստծո, թո՛ղ Վրաստանն ու Սաակաշվիլին չլինեն մեզ համար օրինակ, բայց համաձայնե՛ք, մեզ էլ է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ պետք, իմ երազի Հայաստանը…
Իմ տպավորությունները Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնքը» գրքից
14:48 - 10.Փետրվար.2018
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
21/04/18 10:35
Միխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններին
28/10/15 14:09
Օդեսայում նոր քաղաքապետի ընտրվելուց հետո բողոքի ակցիա է սպասվում Միխեիլ Սաակաշվիլիի հետ
19/04/24 15:20
Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)
03/04/24 11:20
ԱՄՆ Նյու Մեքսիկոյի ռազմաօդային ուժերի բազայում հայտնաբերվել են 8200-ամյա ճամբարի ավերակներ
21/03/24 08:22
«Ժողովուրդ». Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային պայքարը՝ համագործակցելով արտախորհրդարանական ուժերի հետ
07/03/24 08:25
«Ժողովուրդ». Ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը
23/02/24 10:20
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին
10/02/24 08:20
Ի՞նչ կտա ազգային ուժերի պայքարը իշխանությունների սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ. «Փաստ»
Լրահոս
11:20
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
10:59
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը