ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում, ըստ ամենայնի, Հանրապետական կուսակցությունը առաջադրելու է մի նացիստի, ով չի ընդունում Հոլոքոստը ու համարում է, որ դա ռեկետի միջոց է: Եվրոպայում նացիստական շարժումները արագորեն թափ են հավաքում:

 

Ու սա գնալով աճելու է, քանի դեռ շարունակվում է եկամուտի բևեռացումը: Մարդկանց ձեռը փող չկա, իսկ երբ փող չկա, նրանք ընդդիմանում են հիմնական գաղափարներին: Ներկա պահին հիմնական գաղափարներին ընդդիմադիր է համարվում հենց նացիզմը: Լեհաստանը արդեն սկսում է ԵՄ-ից փող շորթել այդ հողի վրա:

 

Ներկայումս նրանք տարեկան մոտ տաս միլիարդ եվրո են ստանում Բրյուսելից ու զգուշացնում են, որ եթե հանկարծ չստանան, պատրաստ են գեյերին, գաղթականներին ու գլոբալիստներին հաջողություն մաղթել...