Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների ողջ մնացած միակ մասնակից Սալահ Աբդեսլամին փետրվարի 5-ի առավոտյան տարել են Բրյուսելի Արդարադատության պալատ՝ 2016 թվականի մարտին, երբ ահաբեկիչը թաքնվում Էր Բրյուսելում, ոստիկանության հետ փոխհրաձգության գործով իր առաջին դատավարության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա Աբդեսլամին Փարիզի տարածաշրջանի Ֆլերի Մերոժի բանտից դատավարության են բերել ուժեղացված ոստիկանական ուղեկցող պահակախմբով, դատավարություն, որն, ինչպես սպասվում Է, կտեւի մինչեւ փետրվարի 9-ը:
Աբդեսլամի հետ մեկտեղ Բրյուսելում փոխհրաձգության գործով անցնում Է եւս մեկ կասկածյալ՝ Սուֆիեն Այարին:
Աբդեսլամը՝ մարոկոյական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացին, ձերբակալվել Է Բելգիայում եւ արտահանձնվել Ֆրանսիային, որտեղ նրա դեմ առաջադրված են մի քանի նախնական մեղադրանքներ՝ կապված ահաբեկչական գործունեության հետ:
Նա միակն Է այն հարձակվողներից, որը ողջ Է մնացել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններում: Այդ երեկո ահաբեկիչները հարձակումներ կատարեցին Փարիզի փողոցներում, «Բատակլան» համերգասրահում եւ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց 130 մարդ: Գրոհների կազմակերպման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: