Երբ հետևում ես ադրբեջանական լրատվամիջոցներին, պարզ է դառնում, որ Բաքվում տարբեր պետական ու վերլուծական կենտրոններում ուշադրությամբ հետևում են հայաստանյան զարգացումներին, իսկ հայկական թեմատիկան ադրբեջանական լրատվամիջոցների օրակարգում տեղեկատվական բնույթի հրապարակումների, վերլուծական հոդվածների և տարբեր փորձագետների կարծիքների ներկայացման միջոցով զբաղեցնում է առաջնային դիրքեր:

 


Այս ամենին զուգահեռ, սակայն, կարելի է զարմանալ ադրբեջանցի փորձագիտական դաշտի սահմանափակ մտածելակերպի ու անտեղյակության վրա:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցի փորձագետները հայտարարում են, թե Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, անգամ նշում են, որ այն տեղի է ունենալու մարտի 1-ին: Փորձագետների մի մասի պնդմամբ էլ ՀՀ-ում անց են կացվելու նախագահական ընտրություններ (խոսքը խոհրդարանի կողմից նախագահի ընտրության մասին չէ):

 


Մի տեսակ մարազմի է վերածվում ամեն ինչ, երբ ադրբեջանցի վերլուծաբանները լուրջ դեմքով հայտարարում են, թե Հայաստանում նախընտրական լարվածություն կա, որը կհանգեցնի բախումների: