Ապրիլյան պատերազմի ժամանակ ավիրված Թալիշում նկատելի է որոշակի շարժ, վերականգնվում են դպրոցը,մանկապարտեզը, գյուղական կենտրոնը։
Շատ ու շատ գործ կա անելու և ամենաբարդը վերադարձնել հավատը և վստահությունը թալիշցիներին։ Վերականգնվել է մեկ տասնյակից ավելի բնակելի տներ, որոշներում արդեն ապրում են մարդիկ։
Թալիշեցու վերադարձը գյուղ շատ լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ մարդիկ 25 տարվա ընթացքում երկու անգամ ստիպված լքել են գյուղը։
Պետությունը ու բանակը պարտավոր են լուծել այս խնդիրը։
Նախորդ այցիցս հետո ասեմ, որ անզեն աչքով արդեն կարելի է տեսնել փոփոխությունները։ Ու գյուղը անպայման պետք է ապրի։
Քանի որ Հայաստանը սկսվում է Թալիշից։