Հետաքրքիր է, երբ Նավալնին է քննադատում Պուտինին, կոռումպացված Ռուսաստանի իշխանություններին, ապա Արևմուտքը հրճվում է, ողջունում , սատարում, հերոսացնում…
Երբ Սահակաշվիլին է քննադատում Պորոշենկոին, կոռումպացված ուկրաինական իշխանություններին՝ նրանք լռում են, չեն ողջունում և չեն հերոսացնում…
Երբ Ռուսաստանում ձերբակալում են Նավալնուն, ապա իհարկե Պուտինը բռնապետ է, վատն է, քըխ է…


Երբ Ուկրաինայում քաղաքացիությունից զրկում են Սահակաշվիլուն, ձերբակալում, տնային կալանքի ենթարկում, ապա Պորոշենկոն քըխ չէ, բռնապետ չէ, դեմոկրատ է, պուպուշ է, և տեսնելով նրան գրկախառնվում են, բարեկամաբար թփթփացնում ուսերին…
Սա է քաղաքականությունը՝ ճղճիմ, զզվելի, երկերեսանի, և սա է երկակի ստանդարտները քաղաքական, միջպետական հարաբերություններում գերտերությունների փոխադարձ հարաբերություններում…


Միայն Արևմուտքը չէ, Ռուսաստանն էլ է բնականաբար նույնը իր շահերով, աշխարհաքաղաքական նկրտումներով…

 

Ռոբերտ Մելքոնյան