Դեռևս խորհրդային տարիներին Հայերն իրենց որդիներին Նժդեհ էին անվանակոչում, ի պատիվ մեծն Գարեգին Նժդեհի: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնց անունները անձնագրով այլ է, բայց շրջապատում հենց Նժդեհ են ասել: Քանի որ մարդիկ փորձել են խուսափել խորհրդային կարգերի հետապնդումից , ծննդականում այլ անուն են գրել տվել , բայց իրականում Նժդեհ են անվնակոչել...


Հիմա մեր ոխերիմ բարեկամ, չգիտես ինչու վախենում է անգամ Նժդեհի արձանից: Որքան ինձ հայտնի է, Գարեգին Նժդեհը ռուսների դեմ ոչինչ չի ունեցել, նրա գիտակցական կյանքի ողջ պայքարը եղել է հայի թշնամու դեմ, եղել է թուրքի դեմ: Ուղղակի մեր ոխերիմ բարեկամին մի կերպ պետք է հասկացնենք, որ եթե այսօր ունենք Արցախ, ապա դա ի պատիվ հենց Նժդեհի, քանի որ հենց Նժդեհը Սյունիքը դարձրց անառիկ բերդ, որը մնաց որպես ոսկոր Թուրքիայի կոկորդին... Մի խոսքով , Գարեգին Նժդեհը ոչ միայն սպարապետ է , այլ նաև ազգային հերոս...