«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ:

Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային:

Հասարակ մարդկանց վրա այս խորամանկ ներազդեցության մեխանիզմը պարզ է. տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում' Րաֆֆիին և Բագրատյանին: Չկան խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների արդյուքնը կանխորոշված է և այլն, և այլն:

Հիրավի, խորամանկություն և խաբեության փորձ:

Բոլորին հայտնի է, որ գալիք նախագահական ընտրությունների փաստացի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականի հունվարին, երբ ԲՈԼՈՐ քաղաքական հիմնական դերակատարները իրենց գործողությունները պլանավորում ու կառուցում էին բացառապես 2013 ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանությամբ:

Նույն, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ընտրությւոնների տրամաբանությամբ է անցել նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններին ընդառաջ են կառուցել իրենց ռազմավարությունները նաև չիշխանական և իշխանական, արդեն խորհրդարանական ուժերը:

Հանրահավաքներ, միասնական շտաբ, ՖԲ-ում աննախադեպ քարոզչական "պատերազմներ", քաղաքական բուռն և բազմապիսի կոնսուլտացիաներ, արտահերթ նիստ, բոյկոտ...

Այս ամենը քաղաքական մրցակցության արտահայտումներ էին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանության մեջ:

Եզրակացություն'

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ, ԱՅՆ ԷԼ' ԽԻՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ:

ՈՒՂՂԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ...»: