Միշտ զարմացել եմ քաղաքական ռոմանտիզմի դրսևորումներից, բայց ամեն անգամ զարմանքս ավելի է մեծանում։ Ամեն չնչին «լարվածության» պարագայում միշտ հայտնվում են ռոմանտիկներ, որոնք սկսում են ֆեյսբուքում խոսել իշխանությունների մոտալուտ վախճանի, ցուգցվանգի, խուճապի ու նմանատիպ այլ՝ «չարի վերջն ազդարարող» եզրույթների մասին։
Երբ էս նույնն անում էր արդեն արտախորհրդարանական դարձած ընդդիմությունը, մտածում էինք դե կարճաժամկետ քաղաքական մարտավարություն է, որի հետևանքը լինելու է նրանց՝ քաղաքական արենայից հեռացումը։ Բայց, երբ նույնն անում են կուսակցական պատկանելիություն չունեցող ակտիվ ու, առաջին հայացքից, հեռանկարային թվացող ահել ջահել ակտիվիստ-քաղտեխնոլոգ-վերլուծաբանները սկսում ես հասկանալ, որ անգամ էդ հատվածում կորում է ռացիոնալ հատիկն ու ձգտում դեպի լյումպենը։ Ի դեպ, պարադոքսն այն է, որ այդ նույն մարդիկ հաճախ գրում են «իշխանությունը թեմայից շեղում ա, էս ժողովուրդը ծախված ա, 10 հազար դրամով ընտրել ա» ու նմանատիպ բաներ, բայց սենց դեպքերում դրանք մոռանալով ինքնամոտիվացվում ա, իսկ հետո դեպրիվացվում։
Հ.Գ. Ասածս ինչ է, էդ թանկացումների թեման հաստատ լուրջ փոփոխությունների պատճառ չի դառնալու։ Հանգստացեք, կամ ինչպես ասում էր շատերի սիրելի դասականը՝ Սթափվեեեե՛ք գժուկներ։