ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հարցազրույց է տվել ալիևյան կայքերից մեկին,որի հասցեատերն ավելի շատ Հայաստանն է...Սեիդովը վստահեցրել է,որ Բաքուն կշարունակի Արցախյան հիմնախնդիրը պահել ԵԽԽՎ-ի օրակարգում...Բաքուն Սեիրդովի շուրթերով կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբից՝պասիվության պատճառով...

 


Անցյալ տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն երևույթները և դրա հետ կապված սկանդալները,որոնց կիզակետում հենց Բաքուն էր իր "նավթախավիարային դիվանագիտությով",ինչպես նաև 2017 թ-ի նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Իլհամ Ալիևի ընկերոջ՝Պեդրո Ագրամունտի խայտառակ հրաժարականը և այս տարվա հունվարի սկզբին ադրբեջանական պատվիարկության երեք անդամների շուտափույտ փոփոխությունը,որոնք ներքաշաված էին կոռուպցիոն սկանդալների մեջ՝սարսափելի հարված էր Ադրբեջանին և նրա միջազգային վարկանիշին...

 

Հունվարի 22-26-ը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ Բաքուն հասկացնում է մեզ,որ չնայած ԵԽԽՎ-ում իր դիրքերի թուլացմանը,գոնե մոտակա ժամանակահատվածում,քանի դեռ չի գտել "նավթախավիարային դիվանագիտությանը" փոխարինող այլ միջոց՝ԵԽԽՎ պատգամավորներին գնելու և ազերիամետ որոշումներ և բանաձևեր ընդունելու համար,հույսը դնելու է իր ուժերի վրա և շարունակելու է ԵԽԽՎ-ում առաջ տանել իր գիշատչային հակահայկական քաղաքականությունը...


Իսկ մեզ մնում է բավական լավ նախապատրաստվել այս ձմեռային նստաշրջանին,քանի որ Բաքուն բավական կանխատեսելի է և սիրում է նույն բանը հազար անգամ կրկնել տարբեր ամբիոններից և ազերիներին շեշտակի հարված տալ,և ունկննդրել Մեհրիբան խանումի բարեկամի՝ Գանիրա Փաշաևայի լաչառությունը ԵԽԽՎ-ում...

 

Գագիկ Համբարյան