Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ ուզում եք ասեք, բայց հզոր բարեփոխում կատարվեց: 
Ամանորյա տոնական օրերը 3-ով կրճատեցին:

Իսկ դա նշանակում է, որ կարտոֆիլով տոնական աղցաններ քիչ կպատրաստենք: 

Սա դեռ հե՛չ:

Տոնական օրերի կրճատման արդյունքում գործազրկության և աղքատության ծավալները կտրուկ կնվազեն, արտագաղթը կկանխվի և հսկայական ներդրումներ կհոսեն մեր երկիր:

Մի խոսքով, 3 օր, որ կփրկի Հայաստանը...»: