Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր առանց խնդրելու փորձում են դիմացինին իր շահը բացատրել՝ էն դեպքում երբ էդ դիմացինը շատ լավ էլ գիտի իր շահը:

 


Ֆուտբոլից բան չեմ հասկանում, բայց երբ մեր ֆուտբոլասերները Մոուրինիոյին փորձում են բացատրել, որ հայ ազգի միակ հպարտությանը խաղացնելը լավ է թիմի համար, մտածում եմ հիմա էդ մարդը չի ուզենա, որ իր թիմը կրի, թե ինքը Մխիթարյանին էդքան փող է տվել թիմ բերելու համար ու, հիմա խնայում է նրան որ նրան չխաղացնի?
Կամ երբ Ռուսաստանին փորձում են իր շահը բացատրել, թե բա ինչի ես Թուրքիայի հետ ախպերություն անում, մեկա իրանք քեզ քցելու են, չեն հասկանում, որ Ռուսաստանից ավելի լավ հաստատ իր շահի մասին որևէ մեկը չի իմանա:

 


Հա ի դեպ նաև նկատել եմ, որ երբ մարդիկ ուրիշների շահերի մասին էդքան խորհուրդներ են տալիս, դա բացահայտում է մի պարզ ճշմարտություն, որ էդ մարդու շահը էնքան է ոտնահարված, որ ուրիշի շահի մասին խոսելով փորձում է իր շահի ոտնահարումը մոռացության մատնել...