Զարգացած երկրների պրակտիակն հուշում՝ արտաքին պետական պարտքի մեծ բեռից, իրականում վախենալ շատ պետք չէ, եթե կա վարկավորում, հետևաբան կան հաշվարկներ, որ երկիրը վճարունակ է: Փոխարենը լուծվում են ընթացիկ մի շարք խնդիրներ, որոնք տվյալ պահին երկիրն իր զորու չէ փակել սեփական միջոցներով, կամ նպատակահարմար չի գնում դրանց վատնումը: Ինչևէ:

Հայաստանի համար արտաքին պետական պարտքը, ԱԺ քննարկումներից հետո, հավանաբար կավելանա ևս 40 միլիոն դոլարով: Ֆինանսների փոխնախարարի խոսքերով, Ասիական զարգացման բանկի տրամադրած գումարը կուղղվի բյոյջետային վարկավորման, քանի որ բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը, ցիտում եմ, "փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը":

Ֆինանսների փոխնախարարի ելույթից հասկանալի է դառնում, որ խոսքն ընթացիկ տարվա պակասուրդը փակելու և նոր տարին ավելի կայուն ֆինանսական վիճակով սկսելու մասին է:

Ստացվում է, որ սպասվող՝ 2018թ.-ը հենց այդպիսին էլ պիտի լինի՝ ֆինանսապես կայուն, քանի որ նախորդ տարվա դեֆիցիտը վարկով փակված է և ավելին՝ բոլորս պիտի զգանք տնտեսական աճ, քանի որ այդ մասին վկայում են բոլոր պետական կանխատեսումները:

Հուսանք, բոլոր հաշվարկներն իրականում կապահովեն այն, ինչ խոստանում են, հակառակ պարագայում, ասյօր կրթվող ու մեծացող սերունդն անիմաստ դատապարտված չէ 15-ից 20 տարի անց 40 միլիոն և ավելի պարտքային բեռ կրելու համար !!!