Համացանցում, մամուլում և նույնիսկ Ազգային ժողովում պարբերաբար հայտնվում են մարդիկ (չնայած դրանց մարդ համարելը մի քիչ դժվար է), ովքեր իրենց ճղելով մեջտեղից և լաչառությամբ փորձում են կապել հայկական ավանդական ընտանիքը վայրագությունների, բռնության և հետամնացության հետ։ Ի՞նչ ասեմ... Ըստ էության՝ մարդիկ կա՛մ ապուշ են, կա՛մ իրենց ընտանիքներում հենց այդպես են իրենց հետ վարվում:
Տո այ «օզաբոչենի» սուտի լիբերալներ, ավանդական ընտանիքն առաջին հերթին հարգանք է միմյանց հանդեպ, սեր է, երեխաներին աստվածացնելն է, ծնողներին պաշտելն է։ Իսկ այն ամեն անասունությունները, որոնք դուք, ձեր անձնական փորձից ելնելով, անվանում եք «ավանդական ընտանիքի դրսեւորումներ», պարզապես մեթոդ է ժողովրդին թյուրիմացություն մեջ գցելու համար։
Կրկնում եմ ևս մեկ անգամ. յուրաքանչյուր հանցագործության պետք է պատժվի առանց ինչ-որ սուտի որակավորումների։ Եվ գոյություն չունի «ընտանեկան բռնություն»... Բռնությունը բռնություն է առանց ավելորդ ինչ-որ պիտակավորումների։