Խոշոր հաշվով չունենալով ուղղակի մասնակցություն և քաղաքական շահեր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու նախագահ Թրամփի հայտարարությունից և դրանից բխող տարածաշրջանային և միջազգային խմորումներում' Հայաստանը կարող էր առայժմ սահմանափակվել' հետևելով դեպքերի զարգացումներին, իսկ անհրաժեշտության դեպքում' ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնել կամ միգուցե չհայտնել հարցի վերաբերյալ.

 

Դա կարևոր նշանակություն ուներ նախ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող երկկողմ երկխոսության աշխուժացման և այդ գործընթացը չխոչընդոտելու առումով. Նշեմ նաև, որ Ադրբեջանը կարծեք թե առավել զգուշավոր և սպասողական դիրքորոշում է որդեգրել, չնայած Անկարայի հակաիսրայելական ընդգծված դիրքորոշման արտահայտմանը.

 

Կարեն Վերանյան