Նոյեմբերի 29-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և ՆԶՊ բաժնի դեկան Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ վերը նշված բաժնի 7 ուսանողներ,որոնք օգտվում են տարկետման իրավունքից,վտարվել են բուհից... Պատճառը՝ռեկտոր-դեկանի անփութությունն էր,որը չի կազմակերպել այդ 7 ուսանողների լուծարքները՝չի ձևավորել համապատասխան հանձնաժողովներ,չի կազմել ժամանակացույց և հնարավորություն չի տվել ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին օգտվել լուծարքի երկու հնարավորություններից...
Արդյունքում այդ ուսանողներն ակադեմիական պարտքերով նույն ռեկտորի հրամանով ստացել են փոխադրական և տեղափոխվել հաջորդ կուրս...Որոշ ուսանողներ,ովքեր ռոտացիայի արդյունքում հայտնվել են վճարովի համակարգում, նույնիսկ վարձավճարնեն են մուծել...Սակայն ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը,փորձելով թաքցնել սեփական հանցանքները, կոպտորեն խախտելով օրենքները, նոյեմբերի 29-ին տեղեկացնում է ուսանողներին,որ նրանք հեռացված են (ազատված են) բուհից,այնինչ վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն էր...
Ռեկտոր Մինասյանը համոզված էր,որ այս ապօրինությունը ևս մարսելու է...Սակայն ուսանողները և ծնողները ոչ միայն դիմեցին ինձ,այլև բաց նամակ հղեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին...
Այսօր արդեն տեղեկացա,որ վտարված ուսանողների կուրսղեկները զանգահարում են այդ տղաներին և հորդորում գալ դիմում գրել և վերականգնվել՝"մինչև դեկտեմբերի վերջ դասերին ներկայանալ և գոնե այս սեմեստրն ավարտելուց հետո նոր գնալ բանակ" պատրվակով...Հետաքրքիր է,այդ կուրսղեկը հասկանում է,որ կատարելով ռեկտորի հրահանգը դառնում է,նախ հանցագործ,իսկ հետո էլ ստախոս...
Ինչպե՞ս կարելի է մի բան խոստանալ ուսանողին,եթե այդ ամենը համապատասխան օրենքի կոպիտ խախտում է...Կրթական գործի Կոլումբոսին և նրա անտեղյակ կամակատարներին հիշեցնեմ,որ խախտում և ոտնահարում են Կրթության և գիտության նախարարի 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» Կ Ա Ր Գ -ի հետևյալ կետերը.
3.18. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում' կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
Մեր ուսանողների պարագայում նախորդող և հաջորդող շաբաթները վաղուց անցել են...
29. Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո:
Մեր ուսանողների պարագայում նրանք կարող են վերականգնվել նոր ուսումնական տարուց՝սեպտեմբերի 1-ից...
Պարոն Մինասյանի արարքը տրագիկոմեդիա է.ողբերգություն է ուսանողների և կոմեդիա՝նույն ռեկտորի համար...
ՇՊՀ ռեկտորի այս մեթոդներով փորձերը մեղմել ուսանողների և նրանց ծնողների զայրույթն անօրինական են և հանցանք պարունակող...Որոշ ուսանողներից կորզած դիմումները իրավական ուժ չունեն և ապօրինի են: Պարզապես ռեկտորը ստորագրված թղթեր շատ է սիրում հավաքել,նույնիսկ եթե դրանք անօրինական են...
Կոչ եմ անում բուհից վտարված 7 ուսանողներին և նրանց ծնողներին չդառնալ Սահակ Մինասյանի հանցակիցը:
Մնում է մեկ տարբերակ՝դատի տալ հանցագործ ռեկտորին և վերականգնել ուսանողական իրավունքները...
Հ.Գ.Հուսանք,ԿԳ նախարարը և ՄԻՊ գրասենյակի ղեկավարը վերջապես կանդրադառնան հերթական խայտառակ իրավիճակին,որը ստեղծվել է Շիրակի պետհամալսարանում...