Մենք գրքերն ենք, որոնք կարդացել ենք, երաժշտությունն ենք, որ լսել ենք, մարդիկ ենք, ում հանդիպել ենք և նպատակ ենք, որ դրել ենք մեր առջև: Ամեն մարդու համար շատ կարևոր է աշխատել սեփական զարգացման վրա: Եթե դուք չգիտեք որտեղ գտնել ոգեշնչում, ապա այստեղ մենք հավաքել ենք մեր մոլորակում երբևէ ապրած ամենաիմաստուն մարդկանցից մեկի մեջբերումները: Խոսքը գնում է Կոնֆուցիոսի մասին: Նա բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփաներից մեկն էր, եթե ոչ միակը: Նրա յուրահատուկ դասերը մեզ սովորեցնում են պարկեշտություն, խելք և ազնվություն: Ուրեմն՝ եկեք լսենք Կոնֆուցիոսին:

Նրան, ով չի մտածում հեռավոր դժվարությունների մասին, անպայման սպասում են մոտակա դժվարությունները:

Կարևոր չէ, թե ինչ արագությամբ եք շարժվում դեպի ձեր նպատակը, կարևորը կանգ չառնելն է:

Իրականում կյանքը շատ պարզ է, բայց մենք համառաբար այն բարդացնում ենք:

Եթե դու փորձում ես արագ ինչ-որ բան անել, ապա դա հնարավոր չէ որակյալ անել:

Ընտրեք ձեր սրտին մոտ աշխատանք և դուք ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում և ոչ մի օր:

Շարունակությունն՝ այստեղ։