Հավանաբար բոլորդ եք հիշում իտալական կատակերգական ժանրի «Սինյոր Ռոբինզոն» գեղարվեստական կինոնկարը: Հավանաբար նաև հիշում եք Ուրբաթին տիրանալու համար առաջնորդի հայտարարած մրցույթը: Այդ դժվար ու դաժան մրցույթի այն հատվածը, երբ ճոճվող քարերի արանքով պետք է անցներ Ռոբինզոնը…Հիշեցի՞ք…Հիշեցի՞ք նրա դեմքը…
Մեր մայրաքաղաքի մայթերի գերակշռող մասով անցնելիս պետք է հատուկ ունակություններ ունենաս, որ չընկնես Ռոբինզոնի օրը…


Նեղ, գոյություն չունեցող, այս կամ այն սրճարանի, բուտկչիի, առևտրականի, ռեստորանի, սովորական բնակչի կողմից գրավված…Դրան գումարած հետիոտների երթևեկության կանոնները չիմացող և արհամարհող հայերին: Իսկ եթե այդ ճանապարհին դպրոց կամ այլ ուսումնական հաստատություն կա, ապա լիարժեք էքստրիմն ապահովված է…Զիպլայնը ղալաթ է արել…

 

Ռոբերտ Մելքոնյան