Մեր առողջապահության ոլորտին առնչվող էսօրվա թեմայի մեջ՝
Ստորև այս տարվա ապրիլին Իսլամական պետության որոշ քաղաքացիների բողոքի նամակն է ուղղված առողջապահության վարչությանը (ԻՊ-ի առողջապահության նախարարությանը):
Նամակում քաղաքացիները բողոքում են դոկտորներ Մուհամմադ Աբդալլահից և Խալիդ Սալամից: Ըստ նամակի՝ ինչ որ հետաքննող մարմին է ստեղծվել, որը իբր հայտնաբերել է, որ այդ բժիշկները մարտում վիրավորված իրենց եղբայրներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ժամանակ անփութություն են դրսևորել, որի հետևանքով մահացության դեպքեր են գրանցվել:
Հետաքրքիրը վերջում է, որտեղ քաղաքացիները հիշեցնում են, որ բժիշկ Մուհամմադ Աբդալլահը արդեն մի քանի անգամ պատժվել է (անգամ մտրակի 600 հարվածով), և նման բժիշկը իրավունք չունի շարունակել աշխատանքը: