Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Մարմաշենում էի: Այն, ինչ տեսա այլ կերպ անվանել, քան խոզանոց, խոզություն, անկարող եմ:

Մեր պապերի ստեղծած արժեքը, հոգևոր այս չքնաղ կառույցը աղբանոցի էր նման:

Եվ սա արել են ո՛չ թուրքերը, ո՛չ վրացիները, սա հայ քրիստոնյան է արել:

Հա՛յ քրիստոնյան, ով պարծենում է, թե աշխարհում առաջին...

լրացնեմ (խմբագրեմ)... խո՛զն է...

Ամո՛թ է... գնում, մոմ եք վառում, աղոթում ձեր աստծուն, ապա խոզավարի լափում, աղտոտում տարածքն ու ինքնաբավ հեռանում:

Մի՛ մոռացեք, այս հոգևոր արժեքները միայն ձերը չե՛ն... սա ամենի՛նս են, սա հայությա՛նն է...

Ուխտներդ ի կատար, խոզե՛ր...»