Թուրքիան վերջնականապես զրկվում է երկար տարիներ սև շուկայից օգտվելու հնարավորությունից: Բանը նրանում է, որ ԻՊ-ի զինյալները, այնուհետև Քրդստանի կառավարությունը Թուրքիային էին վաճառում նավթ, շուկայական գնից բավականին ցածր գնով : Ինչպես նաև ԻՊ-ի զինյալները Թուրքիային էին վաճառում թանգարանային նմուշներ, ինչպիսիք են օրինակ, հայկական թալանված եկեղեցիների սպասք, գրականությունը:

 

Սև շուկայի օղակը գնալով սեղմվում է, սրա մասին են վկայում Սև շուկայի միջնորդ հանդիսացող Սևծովյան տարածաշրջանի Սամսոն քաղաքում գիշերը տեղի ունեցած փոխհրաձգությունը: Այն տեղի է ունեցել քաղաքի ոստիկանապետի և նավահանգիստի անվտանգության ծառայության ղեկավարի կողմնակիցների միջև: Դեռևս ըստ ոչ պաշտոնական տվյալների փոխհրաձգությունը եղել է Սիրիայում հայկական եկեղեցուց բերված եկեղեցական սպասքի և գրականության համար գնի որոշումն ու ԱՄՆ ուղարկելու կամ տեղում վաճառելու թեման:

 


Սա եզակի դեպք է, քանի որ հիմնականում հարցերի պարզաբանումը տեղի է ունենում շատ ավելի թանկարժեք՝ նավթի, շուրջ: Նշանակում է, որ ադրեն զրկվում են սև շուկայի նավթից: