Հայերը սիրում են մետաղամշակման գործը։ Սովետի տարիներին թե քանի մետաղամշակման տարբեր տեսակի գործարաններ ունեինք անասելի է։ Ինչ ասես հայ մեքենաշինարարները պատրաստում էին։


Կոշիկի մասին մինչև հիմա առասպելները պատմում են մեր հարևան ժողովուրդները թե ինչպես էր մի փոքրիկ Հայաստանը ողջ Սովետին կոշիկ հագցնում։
Տեքստիլի մասին չասեմ, Լենինականն ու մյուս քաղաքները տեքստիլի հաշվին աճեցին ու բարգավաճեցին։


Գանք քիմիային։ Կիրովականի հսկան ու Երևանի հսկա հսկաները։
Էլեկտրոտեխնիկան։ Հայէլեկտրոն ու մինչև 2,2 կվտ հզորության էլեկտրոշարժիչները մեր մոնոպոլիան էր ողջ սոցիալիստական լագեռում։


Էլեկտրոնային արդյունաբերությունը։ ЕС 1030 հսկան մեր Էլեկտրոնն էր պատրաստում։
Սովետական Գենշտաբը մեր ծրագրերով էր իր հաշվիչ մեքենաները ետ ու առաջ տալիս, գենշտաբի ծրագրային ապահովումը մեր վրա էր դրված։
Գիտության մասին էլ չեմ խոսում։ Աշխարհի աստղաֆիզիկայի մեքքան կես դար շարունակ Հայաստանի Աշտարակի շարջանի Բյուրական գյուղն էր։


Հիմա դափ դտարկ, ուժներս հատած, ձեռքներս պակաս շիվար եղած նստած ենք փոսում։ Թե ով կգա ու մեզ կհանի այդ փոսից չգիտեմ։ Թե ում ցավն է կտրվել մեզ համար որ գա ու իր ջանին ջաֆա տալով մեզ քաշի հանի այս փոսի մեջից։ Վրաներս հող տվող շատ կգտնվի։ Կծածկեն, կհարթեցնեն ու վրաներս յոնջա կցասնեն իրենց կովերի համար։ Տենցներ շատ կլինեն, ողջ աշխարհը անտեր սատկած երկիր է փնտրում որ նալերը քաշի, կաշին էլ քերթի ու իր համար դհոլի երես սարքի թմբկահարի դեմոկրատիայի թմբուկը։


Մնաց հույսներս մենք մեր վրա դնենք ու Բարոն Մյունխահուզենի նման մեր մազերից բռնած ինքներս մեզ քաշենք հանենք այս փոս ճահիճից։ Էն էլ անտեր մկեներն ու դոդերը կախվել են ոտքներիցս ու դա էլ չեն թողնում որ անենք։


Ես չէ, դուք ասեք բա ինչ անենք։ Բա սենց էլ պիտի կորենք գնանք էս լուսավոր դարում էս դեմոկրատիայից շիկնած ու ղզղնած աշխարհից։