Երբ Արցախ եմ գնում, հատկապես դիրքեր, մի տեսակ էլ չեմ ուզում հետ գալ ու ընկնել էս թիկունքային թմբիրի մեջ: Հավատացած եղեք, որքան էլ թիկունքում աշխույժ կյանքով ապրենք, մեկա թմբիրի մեջ ենք, մեկա չենք զգում այն զարկերակը, որն անցում է դիրքերով: Թմբիրից մի պահ դուրս ենք գալիս, երբ առաջնագծում լարվածության մասին լուր ենք լսում, կամ զոհի ու վիրավորի մասին ենք լսում...Չէի ասի անտարբերություն, բայց համարյա դրան հասնող բան կա, որը հաճախ մեզ կտրում է իրականությունից, ու մենք ՝ լինելով մայրքաղաքում, կամ թշնամու հետ «հանդիպող» զինվորից մի քանի հարյուր կմ հեռու , վայելում ենք թվացյալ խաղաղ կյանքը, մինչդեռ դիրքում, աչքը չթարթող զինվորը ռեալ իր կյանքն ու առողջությունն է դնում մեզ համար: Երբ դիրք եմ գնում, զինվորն ավելի շատ ուրախանում է ոչ թե քաղցրի կամ սիգարետի համար, այլ այն արկղների համար, որտեղ կա այն, ինչը կոչված է բարձրացնել իրենց անվտագության պայմանները: Այն ոչ ուտելիք է, ոչ խմելիք, ոչ հագնելիք, բայց... Պարզապես աչքի պոչով պետք է նայես, որ տեսնես, թե ոնց են բացում, նայում ու ուրախանում: Տեսել եք չէ՞, որ երեխային նվեր խաղալիք եք տալիս ու երբ մենակ է մնում ոնց է հրճվում այդ խաղալիքով, հենց այդպես էլ զինվորն է ուրախանում մեր՝ թիկունքայիններիս տարածով, ասել է թե ՝ մեր поддержка-այով , մեր ուշադրությամբ... Մեր առօրյա հոգսերից ու ծախսերից մի քանի կոպեկ կտրելն ու բանակին, հատկապես թշնամու դեմ առ դեմ կանգնող տղերքին ուղղելը ոչ թե պետք է լինի սրտի ցանկություն, այլ լինի բոլորիս պարտադիր քաղաքացիական կամք... Թերևս եկեղեցում մեկ մոմ վառելու փոխարեն, քեֆերում մեկ կենաց ասելու փոխարեն, ամբիոներում մեկ րոպե ավել ճառելու փոխարեն, լավ կլիներ, որ կոնկրետ ու շոշափելի օգուտ տաինք ՏՂԵՐՔԻՆ... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ... Բարի ու խաղաղ գիշեր Հայիս ու Հայաստանիս...

 

Կարեն Հովհաննիսյան