Երեկ Վրաստանի երեք խոշոր համայքներում՝ Բաթումիում, Քութայիսում ու մայրաքաղաք Թբիլիսում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ,որտեղ հաղթանակ են տարել իշխող՝ Վրացական Երազանք կուսակցության ներկայացուցիչները: Ամենահետաքրքիրը թերևս մայրաքաղաք Թբիլիսում անց կացվող ընտրություններն էին,որտեղ ըստ էության քաղաքապետ հռչակվեց Միլանի ու Կիևի Դինամոյի նախկին պաշտպան,Վրաստանի ամենահայտնի պաշտպան,Կախաբեր Կալաձեն: Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը ու դեռ Սահակաշվիլիի իշխանության տարիներին հանդիսանում էր վերջինիս իշխանության ամենակտրուկ ընդդիմախոսը:

 

Եվ այսպես,ինչ է նշանակում Կալաձեի հաղթանակը: Հայտնի է,որ վերջինս վաղուց էր ուզում դառնալ Թբիլիսիի քաղաքապետ,կարելիէ ասել,դա նրա երազանքն էր: Կալաձեն ի դեպ պատկառելի ձայներ է հավաքել,մոտավորապես 203 հազար ձայն,ինչը անում է ընտրողների մոտ 51 տոկոսը: Այսինքն հաղթել է հենց առաջին տուրում,մնացյալ երկու թեկնածուներին իրենից ետ թողնելով համարյան թե 35 տոկոսով: Շատերը համարում են,որ Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը կանգ է առել,հաշվի առնելով որ վերջին ընտրություններում լինի դա համապետական թե ՏԻՄ,հաղթթում են իշխանության ներկայացուցիչները:Ավելին ըննդիմության դիրքերը գնալով թուլանում են, իսկ այսօր արդեն նախկին իշխանության՝ Միացյալ Ազգային Շարժման
ներկայացուցիչը ընտրություններում հավաքել է 17 տոկոս ձայն:

 

Սակայն օրինակ զուգահեռ անց կանցելով Հայաստանի հետ,կարող ենք արձանագրել,որ այնտեղ Սահակաշվիլիի կողմնակիցների դիրքերը դեռևս իրապես ուժեղ են: Ճիշտ է, իշխանությունը նրանք արդեն վաղուց են կորցրել,սակայն ամենակարևորը այս հարցում երևի թե միասնականությունն ու կուսակցական դիսցիպլինան պահպանելն է,նույնիսկ այն դեպքում,երբ նրա անմիջական ղեկավարը երկրում չէ: Հայաստանում այսօր նախ դժվար է ըննդիադիր կուսակցություն գտնել,ինչ մնաց մի հատ էլ քննարկենք,թե ինչ թեկնածուներ նրանք ունեն ՏԻՄ ընտրություններում: այս հարցերի պատասխանները շատ սպառիչ կերպով մենք կստանանք նոյեմբեր ամսին,երբ Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: