Շիրկակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի զավեշտալի ներկայացումներն անվերջ են և տաղտկալի... Այսպես, 20 տարի Շիրակի մարզի հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած ԲՈՒՀ-ի ռեկտորը ոչ միայն պատկերացում չունի բարձրագույն կրթության կառավարման և կազմակերպման մասին, այլ նաև պատկերացում չունի աշխատանքային օրենսգրքի մասին...
Ըստ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի վերջին պարբերության. "Նույն գործատուի մոտ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը հինգ տարվա ընթացքում լուծվելու և ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում նոր' որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում աշխատողի աշխատանքը համարվում է չընդհատվող"... ԲՈՒՀ-ի և նախորդ, և ներկա կանոնադրությունների համաձայն համալսարանի ռեկտորը կարող է պրոֆեսորադասախոսական կազմի հետ մրցույթով աշխատանքի անցնելու դեպքում կնքի մինչև հինգ տարի ժամկետով պայմանագիր, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող է կնքել մեկ տարի ժամկետով՝ գնահատելով նախորդ տարիների իրականացրած գործունեությունը...ԲՈՒՀ-ում վերջին տարիներին, նկատի ունենալով ուսանողների խմբերի ոչ կայուն քանակը, պայմանագրերը կնքվել են մեկ տարով՝ չխախտելով ո՛չ աշխատանքային օրենսգիրքը և ո՛չ էլ ԲՈՒՀ-ի կանոնադրությունը, որը երբևիցե հիմք չի տալիս կասկածի տակ դնել հիմնական և ոչ հիմնական աշխատողներին...
Նշեմ, որ համալսարանի հիմնական պրոֆեսորադասախոսական կազմը հիմնականում մրցույթով անցել է հնգամյա ժամկետով, կնքվել են պայմանագրեր, իսկ լրանալուց հետո կնքվել և վերակնքվել է մեկ տարով, ընդ որում նախորդ պայմանագրերը լուծարվել են օգոստոսի 30-ին և վերակնքվել են համաձայնագրերը նույն տարվա օգոստոսի 31-ին, հետևաբար հիմնական պրոֆեսարադասախոսական կազմի աշխատանքը համարվել է չընդհատվող և հետևաբար հիմնական...
Աշխատանքային պայմանագրի Հոդված 99-ով սահմանվում է համատեղությամբ աշխատողների հետ կնքվող պայմանագրի ձևերը...Համալսարանիի ցանկացած աշխատող սեպտեմբերի 1-ին (բացառությամբ այս տարվա) ռեկտորին ուղղված դիմումը գրելիս դիմել է շարունակելու աշխատանքը կամ համատեղությամբ թույլատրել աշխատելու, որի հիման վրա կնքվել է լրացուցիչ համաձայնագիր կամ համատեղության դեպքում կնքվել նոր պայմանագիր...
Իսկ ինչ է կատարվել այս տարի.ԲՈՒՀ-իի ռեկտորը, ըստ աշխատանքային օրենսգրքի հոդված 111-ի 2-րդ կետի, բոլոր դասախոսների հետ օգոստոսի 31-ից լուծարել է աշխատանքային պայմանագրերը՝ նախապես ծանուցելով դասախոսներին և մինչև հիմա կնքված չէ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր (տես լուսանկարը)...
Ընդամենը հոկտեմբերի 2-ից մի ոչ հասկանալի դիմում է ուղարկվել, որ խնդրում եմ թույլատրեք շարունակելու աշխատանքս, բայց քանի որ անգամ այս անօրինականության դեպքում պայմանագրի խզման ժամկետից անցել է մեկ ամսից ավելի, բոլոր աշխատողների հետ պետք է կնքվեն նոր պայմանագրեր և ոչ թե համաձայնագրեր... Բոլոր աշխատողների աշխատանքը համարվում է ընդհատված, որի հետևանքները բոլորը կքաղեն կենսաթոշակի անցնելիս... Նույն 111-րդ հոդվածի 5-րդ կետով. "Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով", սա այն դեպքում, եթե նախապես ճիշտ ժամկետներում չեն ծանուցվել աշխատակիցները... Սակայն մեր դեպքը չի համապատասխանում վերոնշյալին (կից ծանուցումը)...
Այս բոլորը ռեկտորի, երկու իրավաբանի և մեկ իրավաբանական խորհրդատուի համար, որ կարողանան նորմալ մեկնաբանել աշխատանքային օրենսգիրքը և համալսարանի կանոնադրությունը, կարողանան տարբերակել հիմնական և համատեղությամբ աշխատողներին...
Ըստ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին ենթակետի.«Անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու»... Նշեմ, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը սեպտեմբեր ամսից սկսած աշխատել է անօրինական, իսկ, ինչպես տեղեկացանք, վարչական կազմի պայմանագրերը միշտ էլ կնքված են եղել անորոշ ժամկետով, այսինքն' ռեկտորը այստեղ ևս ստում է...
Պարոն Մինասյանի և մեկ զավեշտի մասին...Ռեկտորը, որ շատ երկար զարմացած չմնա, ասեմ, որ ուսանողների թվաքանակը և ընդհանուր լսարանային ծանրաբեռնվածությունը ուղիղ համեմատական չեն...Եթե 2012-2013 թվականին,օրինակ,պատմություն մասնագիտությամբ առկա համակարգում սովորել են 40 ուսանող և հեռակա համակարգում՝ 45, իսկ 2015-2016 ուստարում նույն մասնագիտությունով համապատասխանաբար 8 և 12, ապա զարմացած ռեկտորին ասեմ, որ լսարանային ժամաքանակը փոփոխության չի ենթարկվել, քանի որ դասընթացները կազմակերպվում են խմբի, այլ ոչ թե առանձին մեկ ուսանողի համար...Ինչ վերաբերում է "միամիտ" մամլո ասուլիսների սիրահար ռեկտորի հայտարարությանը, թե որտեղ են 120-ից ավելի ուսանողներ դաս արել, ասեմ, որ ցանկացած ԲՈՒՀ-ում էլ նմանատիպ խմբեր գոյություն ունեն, խոսքը վերաբերում է, օրինակ, համաինստիտուտային հայոց պատմությանը,փիլիսոփայությանը,կրոնի պատմությանը,մանկավարժությանը,հոգեբանությանը և շատ այլ առարկաների,որի դասերը անցկացվել են այն դահլիճում, որը հիմա ԴԱՐԱԿԱԶՄԻԿ վերանորոգման է ենթարկվում, որտեղ կարող էին նորմալ նստել 250 հոգի, պետք չէր մեկ տարի փնտրել նման լսարան ու մինչև հիմա զարմացած մնալ, դրա փոխարեն կարելի է նորմալ գործերով զբաղվել, այլ ոչ թէ հինը փնովելով կամ քննադատելով փորձել արժևորել սեփական չարածները...Ասեմ, որ նման գործելաձևը հարիր է թույլերին...
Հ.Գ.Անօրինականությունները և հանցագործությունները ԲՈՒՀ-ի նկատմամբ շարունակվում են...
Գագիկ Համբարյան