Երեք գետերի հովտում է հիմնված Վայոց Ձորի Շատին գյուղը: Այն ձգվում է «Վարդենիս»-ի ու «Գեղամա» լեռնապարի արանքով՝ գրեթե վեց կիլոմետր երկարությամբ: Այն հիսաքանչ է, գրավիչ, իսկական տուրիստական գոտի: Եթե խղճով տեր ունենա, դժվար թե մրցակից ունենա՝ իմ երազած զարթոնքով, քարից ոսկի հաց քամող իր աշխատասեր ժողովրդով: Ավա՜ղ, նահանջ է ապրում: Ժամանակը սլացել է առաջ, իսկ բնակավայրն իր մարդկանցով այնքան հետ՝ ասես մի ոստյունով թռել մտել է «քարե դար»:
Այնքան նեղ է այս համայնքի բնակչության մտածողության դաշտը, որ ոչ միայն հոգ չի տանում մի անգամ տրված իր կարճ կյանքի մասին, այլև որպես բոլոր կենդանիների կատարելագործված տիպ, չի գիտակցում ի՞նչ է անում, ինչի՞ համար-մեկը երգում՝ բոլորը ձայնակցում են: Ահա գյուղի ու գյուղացու ողբերգության ակունքը: Առանց հեռուն գնալու, նշեմ որ այս նույն ամբոխը անցյալ տարի ընտրեց ժողովրդի ընդերքից դուրս չեկած մեկին՝ Տիգրան Խուդոյանին, որպես համայնքապետ, առանց ճանաչելու, իմանալու նրա տենչանքների, ձգտումների մասին, առանց ըմբռնելու, որ սա իր էությամբ նախադեպը չունեցող «կադր է»:
Այսօր ընտրվածին թվում է, թե Նապոլեոնի հետ եվրոպայի բոլոր մայրաքաղաքներն է մտել, հպարտ է, ինքնիշխան, իր աշխարհն ունի, իր բևեռները, իր էպիկենտրոնային կրակն ու կամայականությունները, բայց, որ նոր խոհ ու խորհուրդ չի բերել, վաստակ, պատիվ, հարգանք չունի, իրեն ըստ պատշաճի չի դրսևորել, իր կարիերան, իր ատամի ցավը, իրեն ավելի շատ է հետաքրքրում, քան քառասուն երկրաշարժերն Աֆրիկայում, ու՞մ է պետք:
Դեռ ավելին, գյուղը դեռ տնքում է աղբակույտերի ծանրության տակ, գյուղամիջյան ճամփաներն անբարեկարգ են, ինքը չորս տեղ է աշխատում, իսկ հազիվ աշխատանքի տեղավորված աղքատներին ազատում է գործից, չի հոգում տառապանքի ուղիներով անցած ժողովրդի մասին, բոլորովին չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ոչ թե ունի ակներև հաջողություններ, այլ ցավալի թերություններ, նրա օրոք գյուղը նոր լիցք ու բովանդակություն չի ստացել: Հերոսական մեր կյանքը թևակոխել է իր եզրափակիչ փուլը, իսկ Տիգրանն այժմ էլ պայքարում է գավառապետության համար: Կարծում եմ այդպիսիներին տեղ տալն առնվազը հիսաթափություն է, ուրիշ ոչինչ...
Ինչպես կասեր կախարդ լոռեցին, միտք եմ անում միտք ու չեմ հասկանում ո՞վ է մեղավոր, բայց իմ կարճ խելքով այնքան եմ հասկանում, որ ապրել չի լինի այսպես ամեն օր:
Հարգե՛լի գյուղացիներ, ես ցավագին անհանգստություն եմ ապրում... Մարդու տեղն ու դիրքը որոշելու համար, ոչ թե նայեք նրա արտաքին տեսքին ու շուրջն ստեղծված լուսապսակին, այլ գործին, բնավորության գեղեցիկ, ազնիվ բարեմասնություններին: Դուռը միշտ փակ պահեք անառակ որդիների առջև. մի եղեք կյանքի շուկայում էժան ծախվածներ: Ամեն ամպից կայծակ չի ծնվի: Երբեք մի վերցրեք այն, ինչը անհրապույր էությամբ ընկած է փողոցում: Ընտրեք նրան, ով հարմար է բարեխղճության ու գործիմացության տեսակետից, ով վարվեցողության պակաս չունի, ով վեհ է ու աստվածային:
Ժաննա Զաքարյան
Ո՞վ է լինելու գավառապետը
23:06 - 19.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
23/04/24 11:40
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
19/04/24 10:40
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
18/04/24 10:20
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
16/04/24 09:17
Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»
12/04/24 11:00
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիր քաղաքում
09/04/24 11:00
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
05/04/24 10:40
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
05/04/24 08:55
«Ժողովուրդ». ԱԺ հաջորդ քառօրյան թեժ է լինելու
04/04/24 11:00
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում
Լրահոս
11:20
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
10:59
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը