Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին,հայկական վերլուծական շրջանակներում հաճախ խոսվում է այն մասին,որ եթե նախագահները ահնդիպեն,ապա Ադրբեջանին այսպես ասած կհաջողվի ցրել սանկտ-պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածություններն ու արդեն բուն բանակցություններ վարել ԼՂՀ հարցի վերաբերյալ։ Այժմ,երբ փաստացի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն աշոտյանը հայտարարեց,որ հաջորդ շաբաթ Սարգսյանն ու Ալիևը ,այդ կարծիքները ավելի շատացան,որովհետև եթե հանդիպում են,պարզ է խոսելու են Ղարաբաղից,իսկ դա էլ իր հերթին նշանակում է,որ Ադրբեջանը տեսականորեն խոսափում է կատարել պայմանավորվածությունները։

 

Առաջին հայացքից իրոք այդպես է։ Հայաստանը հետ է կանգնում իր նախնական դիրքորոշումից։ Սակայն մեծ հաշվով եթե բանակցություններ տեղի չունենան,ապա այս կամ այն կերպով այդ կոնֆլիտը արտահայտվելու է ու գուցե ռազմական գործողությունների տեսքով։ Ադրբեջանի համար այս ձեռագիրը նոր չէ,ու նա ունակ է նորից սահմանում սադրելու։ Դա իհարկե չի նշանակում,որ հայկական կողմը պետք է ամեն կերպ աչք փակի ձեռք բերված պայմանավորվածությունների վրա,ու արդեն օրինակ Ժնևում սարգսյանը կարող է պնդել հենց այդ կետի վրա։

 

Եվ յուրաքանչնոյւ հաջորդ հանդիպում լինի ոչ թե բանակցություն ԼՂհ հարցի շուրջ,այլ բանակցություն պետերբուգրյան պայմանավորվածությունները սկսելու վերաբերյալ։ Որովհետև պարզ է,որ եթե բանակցություններից Հայաստանը հրաժարվի,ապա կհայտվի միջազգային ճնշման տակ,իսկ դա ձեռնտու չէ հայկական կողմին։ այնպես որ,անհրաժեշտ է ճնշում գործադրել հարևան երկրի վրա իր իսկ զենքով,եթե պետք է նաև զոռբայությամբ,որովետև Ադրբեջանը քանի որդեգրել է նման դիրքորոշում,վստահաբար կարող ենք ասել,հայկական կողմը եվ ոչ մի վարկյան իրավունք չունի թուլացնելու զգոնությունը թե սահմանում թե դրա սահմաններիս ներս։