Պաշտպանության նախախար Վիգեն Սարգսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է,որ խստորեն կպատժի այն մարդկանց,ովքեր կփորձեն ծառայության ընթացքում զինվորին պարտադրել աղոթել։

 

Սա լավ է։ ոչ թե այն առումով որ բանակում առավաետից իրիկուն ինչպես ընդունված է ասել «տերտերները ընկած են զինվորի հետևից ու ստիպում են աղոթել»,այլ գլխավորապես երևույթի ընկալման մասին։ իհարկե հենց էդպես ոչ մեկ չի ստիպում աղոթել,սակայն օրինակ կարող են լինել զորամասեր,որտեղ բառացի չասվի,սակայն ստեղծվի այնպիսի մթոլորտ,որ աղոթելը դառնա պարտադիր ատրիբուդ առօրյաի։ Բանակում կան բազմաթիվ մարդիկ,ովքեր գուցե հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, կամ առհասարակ ազգությամ հայ չեն, և նրանց ստիպել աղոթել, իհարկե ճիշտ չէ։ Ակամայից հիշում եմ իմ ծառայության տարիները,որտեղ մենք վաշտում ունեինք ազգությամբ ռուս մի զնինվոր,ով մալականների հայտնի ֆիալոտովո գյուղից էր։ մալականների կրոնը ինչպես գիտեք թույլ չի տալիս զենք վերցնել և բավականին երկար ժամանակ մեր հրամանատարությունը փորձում էր ամեն ինչ անել,որպեսզի այս տղան զենք բռնի ու ընդունի զինվորական երդում։

 

երկար ժամանակ նա զենք չէր բռնում և չեմ կարող ասել այ հարցը ինչպես հանգուցալուծվեց,ի վերջո ընդունեց երդում թե ոչ։ Սա օրինակ շատ վառ օրինակ է,որ չպետք է բռնանալ մարդու վրա ու ստիպել նրան զենք բռնել,կամ աղոթել,կամ նման մի բան։ Ի վերջո հայաստանի հասարակության առավելություններից մեկն էլ այն է, որ տոլորանտ է ազգային,կրոնական, էթնիկ փոքրամասնությունների հանդեպ։ Այնպես որ,խնդիրը ոչ թե բառացի ստիպելն է ,այլ այնպիսի մթնոլորտի ապահովումը,որ գոնե այդ առումով զինվորները որևէ կաշկանդվածություն չունենա,և մատուռ գնալը,աղոթելը լինեն սոսկ հոգևոր,սեփական ներդաշնակության ապահովման միջոց միայն։