Ուղղակի զարմանում ես, թե ինչու՝ գուցե կարևոր, սակայն ոչ այնքան առաջնային կամ օրախնդիր հարցերի շուրջ սկսում են քննարկումներ, որոնք հասնում են ծեծկռտուքի, կրքերի բորբոքման, թշնամության ու առճակատման:

 


Սակայն, այդ նույն եռանդը, էներգիան, կրքերը, սրտացավությունն ու անզիջում և համառ պայքարը չեն արտահայտում ավելի առաջնային և կարևորագույն խնդրի շուրջ, որից կախված է ամեն ինչ: Ասենք՝ քաղաքացիական հասարակության ստեղծում, կոռուպցիա և կաշառակերություն, օրինականության և անվտանգության ամրապնդում:
Սա ի՞նչ երևույթ է…Պատճառը ո՞րն է…

 


Ուղղորդու՞մ ըստ որոշակի շահերի, շեղու՞մ այլ խնդիրներից, թե՞մոլորություն, խելացնորություն, երկրորդականը, երրորդականը կարևորողների ամբոխ…
Իսկ դուք՝ հին ազգ, դարավոր մշակույթ, պատմական առաքելություն…