Կարևորը ոչ թե այս մի մասնավոր դեպքն է, այլ մեր վերաբերմունքը բնությանն ու հայրենիքին: Մեր հասարակության մի ստվար հատվածն ընդհանրապես չի գնահատում բնությունը, չի հասկանում դրա կարևորությունը, չի նկատում գեղեցկությունն ու այդ պատճառով մեկը սպանում է կենդանիներին, մյուսը՝ աղբը լցնում գետի հունը:

Չի հասկանում, որովհետև իրեն փոքր ժամանակ հայրենասիրություն չեն սովորեցրել կամ էլ ասել են, որ հայրենասիրությունը միայն «Արդյոք ովքեր են, հե՛յ» երգելն է:

 

Միքայել Յալանուզյան