Պատմության մեջ այս օրը 1941թ. սեպտեմբերի 29-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում տեղի ունեցավ ամենասարսափելի հանցագործություններից մեկը: Այդ օրը ուկրաինական Կիևի Բաբի Յար շրջանում սկիզբ դրվեց տեղի հրեաների մասսայական գնդակահարություններին: Այդ շրջանում գերմանո-խորհրդային պատերազմի շրջանակներում գերմանական զորքերը սովետական զորքերի խուճապահար փախուստի հետևանքով կարողացել էին մի քանի ամսվա ընթացքում զգալի տարածքներ գրավել և Կիևը գրավելուց հետո սեպտեմբեր ամսին սկսեցին տեղի հրեական բնակչության ոչնչացման գործողությունները:


Հրեա բնակչության շրջանում թռուցիկներ էին բաժանվում, որոնցում մարդկանց կոչ էր արվում սեպտեմբերի 29-ի առավոտյան ներկայանալ Բաբի Յար, որպեսզի իբր թե նոր բնակավայր տեղափոխվեն: Իրականում գերմանական հրամանատարության նպատակը տեղական հրեաների ֆիզիկական ոչնչացումն էր: Բաբի Յարի դեպքերը Հրեական Հարցին վերջնական լուծում տալու առաջին դրսևորումներից էին: Բաբի Յարում գնդակահարվածներ հրեաների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի: