#համաժողով #սփյուռք Այս օրերին շատերն են գրում և խոսում համաժողովի մասին: Սակայն, պարզ է մի բան. սփյուռքը և մենք՝ տեղացիներս, բավականին քննադատաբար ենք տրամադրված: Եվ ոչ այնքան միմյանց նկատմամբ, որքան պետության: Քննադատում ենք, քանի որ սպասելիքներ ունենք: Հայությունը զարգացման ռազմավարություն է ակնկալում ՝ կենացների, ճառերի, քեֆ-խորովածների փոխարեն: Արդեն շատերն են հասկանում, որ մենք այսօրվա դրությամբ չունենք ՍՓՅՈՒՌՔ. Կան անջատ-անջատ հայկական համայնքներ տարբեր երկրներում, որոնք անտարբեր են մյուս համայնքների նկատմամբ: Երբեմն՝ նաև Հայաստանի: Սփյուռքը բզկտված համայքներ չէ, այլ կազմակերպված կառույց, զարգացման տեսլականով ու ռազմավարությամբ, աշխարհի բոլոր համայնքների փոխադարձ կապ: Կլինի արդյոք Հայաստանը դրա կենտրոնում, թե ոչ, դա մեկ այլ խնդիր է, որ մեր ձեռքերում է: Բայց, սփյուռքը պետք է կապակցված լինի ներքին ցանցով՝ Երևանի հետ, թե առանց Երևան: Եվ մեջբերեմ Արեգ Գալստյանին, քանի որ համակարծիք եմ. " Այսօր Հայաստանը չունի այն գործիքները, որոնցով կարող է ստիպել այս կամ այն կազմակերպությանը պետական օրակարգ առաջ մղել: Իրենց հերթին, համայնքային կազմակերպությունները ձգտում են իրենցով փոխարինել պետությանը, սեփական քաղաքական գաղափարներ մշակելով: Եվ որպես կանոն, դրանք որևէ աղերս չունեն Հայաստանի ազգային շահերի հետ: "

 

Լիկա Թումանյան