Խոսրովի արգելանոցում տեղի ունեցածը եթե մի բառով կոչենք,ապա խայտառակություն է։ Այլապես ինչպես կարելի է պատկերացնել 200 հեկտար անտառը մինչ հիմա չի հաջողվում լիովին մարել։ Ընդ որում այդ աշխատանքներին ներգրաված են ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարությունը,այնպես էլ պաշտպանության նախարարության աշխատակիցները,իրենց տեխնիկայով (երկու ուղղաթիռ այս պահին գտնվում է արգելանոցի երկնքում), էլ չասած ոստիկանության շախտակիցների վերաբերյալ ու սովորական հարյուրակավոր քաղաքացիների մասին,ովքեր այս պահին գնտվում են անտառում ու օգնում են հրդեհի մարման աշխատանքներին։
Ինչու պիտի հասարակական խմեբրն ու քաղաքացիները հասնեն Վայոց Ձոր,եթե մենք ունենք Արտակարգ իրավիճակների նախարարությու։ն։ Հիմա անշուշտ,շատերը կասեն, դե դեպք է ,տեղի է ունեցել,բայց չէ որ խոսքը մեծ աղետի մասին չէ։ Բարեբախտաբար զոհեր չկան,ինչու նախարարությունը չի կարողանում արդեն երեք օրից ավել մարել այդ հրդեհը։ Սա մտահոգության թեմա է։
Դեռ այսքանն էլ քիչ չէր։ Անելանելի իրադրությունից դուրս գալու համար ՀՀ արտակարգ իարվիճակների նախարարությունը դիմել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հավելյալ ուղղաթիռի տրամադրման համար։ Այսինքն սրանով փաստելով,որ ի վիճակի չէ այս պահին սեփական միջոցներով մարել հրդեհը։ իսկ թե այսքանից հետո ինչու պիտի Հայաստանի քաղաքացիները վստահեն պետական ու հատկապես ուժային կառույցների (տնից տեղից հեռու արտակարգ իրավիճակի դեպքում), մնում է միայն գուշակել։