Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Գեորգի Կուտոյանի մահվան առթիվ:

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,- նշել է պաշտպանը: