Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բռնապետն, ըստ էության, հրաժարվել է մասնակցել Իրանի նախագահի երդմանակալության՝ այսօր տեղի ունենալիք արարողությանը, իրանական «Շաբաքե-յե Խաբար» հեռուստաալիքի եթերում իրանցի մեկնաբանը «իմիջիայլոց» հիշատակեց հյուսիսային որոշ հարևանների, որտեղ նախագահի իշխանությունն, ի տարբերություն Իրանի, հորից փոխանցվում է որդուն:

 

Ակնարկն, անշուշտ, շատ թափանցիկ էր, որովհետև Իրանի հյուսիսային հարևաննների թվում հորից որդուն իշխանության փոխանցման «ավանդույթ» ունի միայն Բաքվի բռնապետական վարչակարգը: