Այսօր Արարատյան դաշտում կրկնվել է այդ տարածքի համար երբևէ գրանված ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը: Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի: Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թվականի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան:

 

Եթե այսօր նույնիսկ 0.1 աստիճանով օդի ջերմաստիճանը ավելի բարձր լիներ, ապա օդերևութաբանական պատմության մեջ Արարատյան դաշտի համար հուլիսի 29-ը կդառնար ամենաշոգ օրը: