Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խոսել է 2018 թվականի իարդարձությունների վերաբերյալ։ Նա նախ հայտարարել է,որ Սերժ Սարգսյանը դեռ հաստատ չէ,որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, քանի որ հնարավոր է հանրությունը իր բողոքն արտահայտի դրա վերաբերյալ։ Տեսականորեն սա իհարկե հնարավոր,էպրակտիկ՝ այս պահին գոնե անհնար։

 

Սակայն սա չէ Փոստանջյանի արձանագրումներից ամենակարևորը։ Այլ այն,որ Զարուհին մատնաշել է,որ անցյալ տարի հուլիսյան դեպքերի ժամանակ Սարգսյանը փորձել է վերահսկել փողոցային պայքարը այնտեղ ուղարկելով վերահսկելի ընդդիմադիրների։ Խոսքը ԵԼՔ-ի ու մասնավորապես նրա առանցքային լիդերներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Հենց նա էր հրաարակում,որին սակայն ծռերը հեռացրեցին հրապարակից։ Հիմա փաստորեն Զորահին մեղադրում է Նիկոլին 2016 թվականի իրադարձությունները խեղելու ու տրամաբանական ավարտին հասցնելու համար։

 

Սա նշանակում է,որ եթե օրինակ Փոստանջյանը բողոքի ալիք բարձրացնի ու հանրությանը առանջորդի,Փաշինյանը հարթակում անելիք չի ունենա։ Ակնհայտ է որ ֆուտբոլային լեզվով ասած այս արարքով Փոստանջյանը «բլոքում է» Փաշինանին։ Իսկ Փաշինյանը դժվար դե սրան հանդուրժողականորեն վերաբերվի ու հիմա պետք է պայքար գնա հանրային մոբիլիզացիայի համար,որպեսզի Սերժ Սարգսյաին թույլ չտրվի պաշտոնավարել հետագայում։ Ու փաստորեն մեկը մյուսին մերժելու է ու արդյունքում բողոքավոր մասսան նորից բաժանվելու է երկու մասի։ Իսկ ում է դա ձեռնտու...կարծում ենք կռահացիք: